Արագածոտնի մարզում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի |1lurer.am|
12:52 - 03 դեկտեմբերի, 2020

Արագածոտնի մարզում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու և մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին հարցը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կարգավորման նպատակը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման ու շահագործման նպատակով մրցույթի պատշաճ կազմակերպումը, անցկացումն ու հաղթողի ընտրությունն է:

Ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմում  են՝ ՏԿԵ նախարարի տեղակալը, արդարադատության նախարարի տեղակալը, ՇՄ նախարարի տեղակալը, ֆինանսների նախարարի տեղակալը: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց հանձնաժողովում ընդգրկել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մրցույթը կամփոփվի փետրվարին, և հաղթողի անունը հայտնի կդառնա այդ ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել