Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել |armenpress.am|
11:09 - 03 դեկտեմբերի, 2020

Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը: Ինչպես հայտնում են թուրքական լրատվական կայքերը, երկրաշարժը զգացվել է Սղերդ (թուրքերեն՝ Սիիրթ) նահանգի Կուրթալան քաղաքում դեկտեմբերի 3-ին՝ առավոտյան 08:45-ին: 

Ըստ Կանդիլիի աստղադիտարանի երկրաշարժի հետազոտման ինստիտուտի կողմից արված հայտարարության՝ երկրաշարժն ունեցել է 5.1 մագնիտուդ ուժգնություն: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է ծովի մակերևույթից 2.2 կմ խորության վրա և զգացվել է նաև Բաթման, Դիարբեքիր և Մարդին շրջաններում:

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին դեռևս որևէ հայտարարություն չի արվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել