Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի

 |armenpress.am|
21:05 - 02 դեկտեմբերի, 2020

Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի |armenpress.am|

armenpress.am: Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունից, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 29 հազար արցախցի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել