Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|
17:38 - 02 դեկտեմբերի, 2020

Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 19-ին Ամիրյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով։ Խոսքն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի մասին է, երբ քրեական գործ չի կարող հարուցվել, եթե բացակայում է դիմողի բողոքը։

Այդ դեպքերը սահմանված են Քրդատ օրենսգրքի 183-րդ հոդվածով, որը սպառիչ թվարկում է գործերը, որոնք հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա։ Դրանց թվում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ՝ ծեծի հոդվածը։ Դատախազության հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ հիշյալ դեպքի առթիվ նյութերը նախապատրաստվել են հենց ծեծի հոդվածի շրջանակում։ 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել