ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին |armenpress.am|
15:52 - 02 դեկտեմբերի, 2020

ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին:

Այս մասին ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել