Ինձ հրավիրել են ԱԱԾ՝ որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել. Բագրատ Եսայան
14:06 - 02 դեկտեմբերի, 2020

Ինձ հրավիրել են ԱԱԾ՝ որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել. Բագրատ Եսայան

ԱԱԾ-ն հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅԴ անդամ լինելու հանգամանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

«Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում մասնավորապես ՀՅԴ հետ։

Հայտարարում եմ, որ սա բացահայտ զրպարտություն է։ Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել։

Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»,- գրել է Եսայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել