Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների. Քոչարյանի գրասենյակն՝ ի պատասխան ԱԱԾ-ի հայտարարության
13:52 - 02 դեկտեմբերի, 2020

Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների. Քոչարյանի գրասենյակն՝ ի պատասխան ԱԱԾ-ի հայտարարության

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, ուր ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։

Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ Նախագահ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։ ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել