Դեկտեմբերի 1-ին տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ
11:41 - 02 դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 1-ին տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել