«Իմ քայլը» փակ հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ |1lurer.am|
22:05 - 01 դեկտեմբերի, 2020

«Իմ քայլը» փակ հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման համար խորհրդարան էր եկել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Պաշտոնն զբաղեցնելուց մեկ-երկու օր անց հարցազրույցում երկնիշ տնտեսական աճ խոստացած Քերբոյանը մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ խոստանալով ասուլիս հրավիրել:

Նախարարի հետ հանդիպման նպատակը ծանոթությունն էր՝ կարճ պարզաբանեց «Իմ քայլ»-ից Հայկ Գևորգյանը: Իրատեսակա՞ն է հաջորդ տարի երկնիշ տնտեսական աճ գրանցելու նախարարի խոստումը․ Գևորգյանի կարծիքով՝ անհնարին ոչինչ չկա:

Հանդիպման մասին չխոսեց նաև խմբակցության ղեկավարը: Լիլիթ Մակունցը խուսափեց պատասխանել ներքաղաքական հարցերին՝ պատճառաբանելով՝ երկրում առկա մթնոլորտը թույլ չի տալիս առողջ գաղափարներ քննարկել: Իշխանական պատգամավոր Կարեն Համբարձումյանն էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար համախմբման կոչ է անում:

Երեկ հրաժարական ներկայարցրեց Սյունիքի մարզպետը: Այսօր տարածած ուղերձում Հունան Պողոսյանը նշել է՝ որքան էլ փաստարկները, պարզաբանումները, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չի կարող համակերպվել այս իրողության հետ։ Մարզից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը Պողոսյանի հրաժարականի պատճառներից տեղյակ չէ, սակայն վստահեցնում է՝ Սյունիքում ամեն ինչ նորմալ է:

Ի դեպ, Հունան Պողոսյանը ևս հավաստիացնում է՝ գործադրված ջանքերի շնորհիվ վերջին օրերի ընթացքում Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել