Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ
19:17 - 01 դեկտեմբերի, 2020

Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ։ Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ: Որոշման մեջ չի նշվում Արայիկ Հարությունյանի գործուղման պատճառը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել