«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ընդունել «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարություն
18:10 - 01 դեկտեմբերի, 2020

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ընդունել «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկայանան խորհրդարանական լսումներ, որոնց օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած  «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի կայքից։

«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած հայտարարության նախագծում ներկայացված են ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված մի քանի քայլեր․

  • Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն։
  • Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում։
  • Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Գործող կառավարության ծրագիրն այլեւս չի համապատասխանում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների առջեւ պատերազմից հետո ծառացած առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներին եւ նոր իրողություններին։ Ըստ այդմ` անհրաժեշտ ենք համարում ուրվագծել այս պահին կարեւորագույն ոլորտներում համապատասխան քայլերի մանրամասնման ենթակա գործողությունների ծրագիր, այնուհետեւ սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները` դրանք իրականացնելու համար»:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել