Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացված գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված կաղնի տեսակի 70 ծառի և բոխի տեսակի 7 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.683.000 դրամի չափով:

Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեղրաձորի անտառպետության» թիվ 9-րդ պահաբաժնի 42-րդ քառակուսու 16-րդ անտառամասում:

Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին։