Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների |azatutyun.am|
15:35 - 29 նոյեմբերի, 2020

Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների |azatutyun.am|

azatutyun.am: Շաբաթ օրը ֆրանսիական մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի։ Ցուցարարների բողոքի պատճառը օրենքի 24-րդ կետն է, որը խոշոր տուգանք և ազատազրկում է նախատեսում առանձին ոստիկանների լուսանկարելու համ տեսանկարահանելու համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեբանական անձեռնմխելիությանը»։

Փարիզում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների։ «Ռոյթերզի» փոխանցմամբ` ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր և ճայթուկներ են նետել։ Ըստ պաշտոնական տվյալների` ավելի քան վեց տասնյակ ոստիկան է տուժել բախումների ընթացքում, ձերբակալվել է մի քանի տասնյակ ցուցարար։

Վիճահարույց օրենքի շուրջ կրքերը է՛լ ավելի են բորբոքվել, երբ շաբաթասկզբին սոցիալական ցանցերում տեսանյութ հայտնվեց, որում ոստիկանները բռնի ուժով ցրում են միգրանտներին և ծեծի ենթարկում երաժշտական պրոդյուսեր Միշել Զեկլերին։ Ոստիկանական արհմիությունների հավանությանն արժանացած օրենքը բողոք է հարուցել հանրային ազատությունների պաշտպանների շրջանում, մասնավորապես լրագրողների, որոնք օրենքը գնահատում են որպես «անհամաչափ հարձակում» խոսքի ազատության և տեղեկատվության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել