Այլեւս հնարավոր չէ իմ ծննդավայրում հոգեպես գոյատեւել․ Պոլսահայ քաղաքական գործիչ |hetq.am|
14:51 - 29 նոյեմբերի, 2020

Այլեւս հնարավոր չէ իմ ծննդավայրում հոգեպես գոյատեւել․ Պոլսահայ քաղաքական գործիչ |hetq.am|

hetq.am: Պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆն ասում է, որ թրքահպատակ հայերը մեծ ցավով են լսել սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի մասին։ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը հիշում է, որ պատերազմի օրերին թուրքերը՝ ադրբեջանական դրոշները ձեռքերին, անցնում էին Պոլսի հայկական թաղամասերով։ «Թուրքիայի մեջ թուրքերի հետ կողք-կողքի ապրել, տեսնել ամեն ինչ, ընդվզել, բայց ձայն չկարողանալ բարձրացնել։ Սա է ահա Թուրքիայի հայերի ողբը»,- նկատում է պոլսահայ գործիչը։

Ըստ Չալըքման-Գավրիլոֆի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո պոլսահայերը մեծ հույսեր էին կապում Հայաստանի հետ, շատերը Հայաստանի քաղաքացիություն էին ստացել ու նրանց մի մասը ներգաղթի ծրագրեր ուներ։ Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիներին, ապա, մեր զրուցակցի տեղեկություններով, սեպտեմբերի 27-ից հետո շուրջ 750 հայաստանցի է վերադարձել հայրենիք։ Պատճառները տարբեր են եղել․ մի մասը վտանգ եւ վախ է զգացել Թուրքիայում, ոմանք էլ պատերազմին մասնակից որդիներ ու թոռներ ունեին։ «Մի ծանոթ կին ասաց, որ եթե 2 գուլպա հյուսեմ, ուղարկեմ մարտիկներին կամ գնամ Արցախ, մի վերք բուժեմ, շահ է։ Ետ գնաց Հայաստան»,- հիշում է պոլսահայ գործիչը։

Այդուհանդերձ, ըստ նրա, կա նաեւ խավ, որի վրա ազդել է ձուլման թուրքական քաղաքականությունը։ Չալըքման-Գավրիլոֆն ասում է, թե այդպիսի հայերը պատերազմի ժամանակ էլ շարունակել են իրենց սովորական կյանքը, կերուխումն ու ցնծությունը, իսկ նրանցից ոմանք նույնիսկ Հայաստանին են մեղադրել ու ինչ-որ «փաստարկներ» բերել՝ լինելով թուրքական մամուլի ազդեցության տակ։ Բայց սրանցից շատ քչերն են ստացել իրենց արժանի պատասխանը։

Պոլսահայ քաղաքական գործիչը նկատում է, որ Ադրբեջանին ամեն կերպ սատարած Թուրքիան, այնուամենայնիվ, այսօր ծանր տնտեսական պայմաններում է ու փորձում է շինարարության եւ պատերազմի միջոցով կանգուն պահել տնտեսությունը։ «Շինարարությունն արագորեն բարելավում չի կարող բերել։ Բոլորիս պարզ է, որ այն ներդրում է միմիայն սպառման համար։ Իսկ պատերազմն արդեն հազար տարի այս ազգի մտայնությամբ տնտեսությունը փրկելու միջոց է»,- նշում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ մինչեւ սեպտեմբերին սանձազերծված պատերազմը Թուրքիան վերջին տարիներին քանիցս հարձակվել է Սիրիայի վրա, ցանկացել է մտնել Լիբիա, Հունաստանի հետ բախումներից էլ հետ է կանգնել Արեւմուտքի միջամտությունից հետո։ «Ի վերջո, նրան հաջողվեց Կովկաս մուտք գործել։ Բայց թե ինչքանով երկիրն  օգուտ տեսավ, հայտնի չէ, որովհետեւ այդ գումարը գնաց մի երկու ընտանիքի գրպանը»,- ասում է քաղաքական գործիչը։

Ըստ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆի՝ արդեն երկար տարիներ Թուրքիայի ընդհանուր տնտեսական եկամտի մի զգալի մասը՝ 35-40 տոկոսը, մտնում է կոնկրետ խավի գրպանը։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել