Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 134768 դեպք, մեկ օրում գրանցվել է 1174 նոր դեպք
11:18 - 29 նոյեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 134768 դեպք, մեկ օրում գրանցվել է 1174 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 134768 դեպք, որոնցից 107364-ն` առողջացած, 2142-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24724 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 509029 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք: Ունենք 885 առողջացած և 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 538 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել