Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել Արցախում զոհվածների հարազատներին |armenpress.am|
10:22 - 29 նոյեմբերի, 2020

Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել Արցախում զոհվածների հարազատներին |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ով գտնվում է Երևանում, Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին:

ֆուտբոլիստը նշեց, որ արցախահատությանն ուղղված մարդասիրական օգնությունը հատուկ և արտակարգ առաքելություն է:

«Մենք հասկացել ենք, որ սա շատ հատուկ և արտակարգ առաքելություն է, որը ղեկավարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, արտաքին գործերի պետքարտուղարի, ինչպես նաև Ճգնաժամային կենտրոնի տնօրենի կողմից»,- ասաց Ջորկաեֆը:

Նրա խոսքով՝ այսպիսով օգնության առաջին քայլերն են արվում, որոնք կլինեն շարունակական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել