Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների կարգը
10:18 - 29 նոյեմբերի, 2020

Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների կարգը

Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների կարգը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում (մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ պաշտպանության բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին):

Միևնույն ժամանակ, եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին bit.ly/3nXJakD հղումով և դիմել համապատասխան մարմիններին:

Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար: Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումներով՝

https://www.1000plus.am/…/%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%…/263… https://www.1000plus.am/…/%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%…/275 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել