Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը
20:36 - 28 նոյեմբերի, 2020

Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել