Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող զինծառայողների և կամավորների ծնողներն ու հարազատները |shantnews.am|
16:40 - 28 նոյեմբերի, 2020

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող զինծառայողների և կամավորների ծնողներն ու հարազատները |shantnews.am|

shantnews.am:  Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող 72 ժամկետային զինծառայողների և 7 կամավորների ծնողներն ու հարազատները: Նրանց խոսքերով ավելի քան 50 օր լուր չունեն իրենց որդիներից: Պնդում են, որ իրենց ևս ներգրավեն որոնողական աշխատանքների մեջ և օր առաջ Արցախ ուղարկեն:

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի առաջ այսօր կրկին հավաքվել են նաև Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ակցիայի մասնակիցները Կառավարությունից պահանջում են օր առաջ սատար կանգնել իրենց որդիներին: Նրանք պնդում են, որ ժամկետային զինծառայողները ունեն առողջական խնդիրներ և գտնվում են կեցության ոչ լիարժեք պայմաններում:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ ընդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց պահանջները, պատասխանել հարցերին և առաջարկել 2 օր ժամանակ տրամադրել՝ այդ խնդիրներին լուծում տալու համար: Սակայն ծնողներն ու հարազատները երկու օր սպասել չեն ցանկանում. կարծում են, որ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել իրենց որդիների համար: Ակցիայի մասնակիցները պատրաստել են դիմում և չնայած ոչ աշխատանքային օրվան, պնդում են, որ դիմումը պետք է փոխանցեն կառավարությանը, և այսօր ևս իրենց ընդունի վարչապետը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել