ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիր է ստորագրել, որով Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանը պարգևատրվում է Մխիթար Գոշի մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:
comment.count (0)