Վրաստանում սահմանափակումների խախտման համար տուգանքը 2000 և 10 000 լարի է
 |aliq.ge|
10:57 - 28 նոյեմբերի, 2020

Վրաստանում սահմանափակումների խախտման համար տուգանքը 2000 և 10 000 լարի է |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակից ելնելով՝ կառավարություն նոյեմբերի 26-ին ներկայացրեց միջոցառումների նոր փաթեթ, որոնք երկրի տարածքով կսահմանվեն նոյեմբերի 28-ից:

Վաղվանից երկրում կգործեն այնպիսի սահմանափակումներ, ինչպիսին են օրինակ տեղաշարժի արգելքը, տարբեր առևտրի կենտրոնների, մշակութային, սպորտային միջոցառումների, սպորտ դահլիճների և լողավազանների, ինչպես նաև սննդի կետերի աշխատանքի արգելքը:

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ սահմանված կարգավորումները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցները կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել