«Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են». Արցախում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները Փաշինյանի հետ հանդիպման մասին
 |tert.am|
21:58 - 27 նոյեմբերի, 2020

«Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են». Արցախում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները Փաշինյանի հետ հանդիպման մասին |tert.am|

tert.am: Կառավարության շենքի առջև այսօր ժամը բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներից մի քանիսին ընդունեց  Նիկոլ Փաշինյանը։

Ծնողներից մեկը նշեց․ «Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են, նույնիսկ ասացին, որ ձեր ձայնը ավելի բարձր է, քան այն ծնողների որոնց երեխաներիը արդեն զոհվել են։ Փորձում են մաինպուլյացիայի ձևով մեզ խեղճացնեն։  Ամենայն հավանականությամբ, պատասխանը կլինի բացասական, թեև վարչապետը ասաց, որ լավագույն դեպքում ակնկալում ենք արձակուրդ»։

Մեկ այլ ծնող նշեց, որ իրենց պահանջն է, որ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնեն Հայաստանում  տեղակայված իրենց զորամասերում իրենց ծառայությանը շարունակելու համար․«Արձակուրդի մասին խոսվեց, որին մենք համաձայն չենք, չենք ուզում արձակուրդ, ուզում ենք երեխաներին այստեղ բերել։ Մեր կողմից առաջարկ եղավ հիմնադրամից վերցրած գումարները օգտագործել պայմանագրային ծառայողներին ուղարկելու և մեր երեխանեին փոխարինելու համար։ Մենք Փաշինյանին ասեցինք, որ Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը մոռացել է զինվորի մասին, ասեց՝ մեր ուշադրության կենտրոնում է, բայց չեմ հավատում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել