Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում
20:36 - 27 նոյեմբերի, 2020

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում

Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում ընթացքի մեջ են թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով այդ նպատակի իրականացման համար նախատեսվել է 43 մլն 174 հազար դրամ։ Համապատասխան սարքավորումների միջոցով կիրականացվի տեխնիկաների զննում, անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ։

Բնակավայրում կստեղծվի 5 հիմնական աշխատատեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել