ԱԱՏՄ-ն մտահոգիչ խախտումներ է արձանագրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
19:17 - 27 նոյեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն մտահոգիչ խախտումներ է արձանագրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում Covid-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները մտահոգիչ խախտումներ են արձանագրել:

Տեսչական մարմնի տեղեկատվությամբ՝ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Խախտումներն արագ վերացնելու հանձնարարական են տվել։

Մյուս տնտեսավարողների մոտ հիմնական խախտումները շարունակում են նույնը մնալ՝ թերություններ ախտահանման աշխատանքներում, ոչ ճիշտ չափաբաժիններով ախտահանիչ նյութերի առկայություն, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները:

Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա ԱԱՏՄ տեսուչներն այստեղ դրական դինամիկա են տեսնում. նկատվում է դիմակներն ավելի շատ և ճիշտ կրելու միտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել