Միջերկրական ծովում խուզարկված թուրքական նավը ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի առանցքում է եղել․ Անկարան վրդովված է
 |factor.am|
17:22 - 27 նոյեմբերի, 2020

Միջերկրական ծովում խուզարկված թուրքական նավը ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի առանցքում է եղել․ Անկարան վրդովված է |factor.am|

factor.am: Թուրքիան վրդովված է Միջերկրական ծովում Բունդեսվերի զինվորականների կողմից թուրքական նավի խուզարկությունից, սակայն նավը վաղուց է եղել ՄԱԿ-ի զենքի մաքսանենգության դեմ պայքարող փորձագետների ուշադրության կենտրոնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Դեպի Լիբիա զենքի մաքսանենգության դեմ պայքարի ԵՄ առաքելության շրջանակում Գերմանիայի զինված ուժերի կողմից Թուրքիայի վրդովմունքը հարուցած նավի խուզարկությունը զգալի հիմքեր ուներ, հայտնում է dpa-ը։

Գործակալությունը վկայակոչում է Եվրամիության գաղտնի փաստաթուղթը, որից հետևում է, որ այս նավը երկար ժամանակ կասկածվում է զենքի մաքսանենգության մեջ։ Դրա հետ կապված անգամ ՄԱԿ-ի փորձագետների հատուկ զեկույց են հրապարակել, որը կազմվել է հետախուզական տվյալների հիման վրա:

Նոյեմբերի 22-ին գերմանական պարեկային «Համբուրգ» նավը կալանել է կասկածելի բեռնատար նավը Լիբիայի Բենղազի քաղաքից 200 կիլոմետր դեպի հյուսիս: Գերմանացի նավաստիները սկսել են ստուգել նավի բեռը, բայց Թուրքիայի իշխանությունները, որոնց դրոշի տակ է նավարկում նավը, մի քանի ժամ անց վետո են կիրառել խուզարկության դեմ: Արդյունքում, գերմանացի նավաստիները ստիպված են եղել ընդհատել ստուգումը:

Շարունակությունը՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել