Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամներին հայտնել է Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին |armenpress.am|
17:04 - 27 նոյեմբերի, 2020

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամներին հայտնել է Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ այս համատեքստում ՌԴ նախագահը խորհրդակցության մասնակիցներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել