Առկա միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընտրած ուղին ճիշտ էր. Մարիա Զախարովա |1lurer.am|
16:27 - 27 նոյեմբերի, 2020

Առկա միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընտրած ուղին ճիշտ էր. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը ԼՂ-ում սկսել է կայունանալ, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել նաև սադրանքներ ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ: Այդ մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հերթական ճեպազրույցի ընթացքում:  Նրա խոսքով՝ առանց լուրջ միջադեպերի հնարավոր է լինում իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

«Նշված դրական միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընտրած ուղին ճիշտ էր, և պահմանագրի դրույթները գործնականում սկսել են իրականացվել: Նման տրամադրության ունեն նաև մեր այն գործընկերները, որոնք չեն մտածում աշխահաքաղաքականության մասին՝ 0-ական արդյունքի հանգեցնող խաղերի դիրքերից ելնելով»,- ասել է Զախարովան:

Զախարովին հիշեցրել է, որ  Նոյեմբերի 23-24-ին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցների շարք է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Քննարկվել են ռուսական խաղաղապահների հետագա գործունեության ձևաչափի, բնակչությանը ցուցաբերվող հումանիտար օգնության և հոգևոր-մշակութային կոթողների պահպանման հարցերը: «Այդ թեմաներին անդրադարձ է կատարվել նաև նոյեբերի 19-ին և 24-ին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի նորանշանակ իր գործընկերոջ հեռախոսազրույցների ընթացքում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի թեմայով մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել նաև Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների և Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարների միջև: 

Զախարովան նաև տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահները շարունակել են տեղահանվածների վերադարձի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, իրականացրել են ականազերծում և անհետ կորածների ու մահացածների աճյունների որոնողական աշխատանքներ: Գործունեւոյթւոն է ծավալել նաև հումանիտար արձագանքման կենտրոնը, որի աշխատանքներում ներգավվել են Ռուսաստանի տասնյակ դաշնային նախարարություններ, վարչություններ և գործակալություններ: «Մշակվում է այդ կենտրոնի աշխատանքի մեջ նաև Ադրբեջանի ու Հայաստանի ոլորտային գերատեսչությունների ներգրավվածությունը, ինչպես նաև առաքվել են մարդասիրական օգնության առաջին խմբաքանակները»,- ասել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Արցախի հարցով մոբիլիզացրել է միջազգային կառույցների ջանքերը՝ ԵԱՀԿ շրջանակում, ընդգրկվել են նաև Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ի ոլորտային կազմակերպությունները: «Ակտիվորեն աշխատում է Կարմի Խաչի միջազգային կոմիտեն: Ակտիվորեն աշխատում ենք ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի, Պարենի համաշխարհային ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահությա համաշխարհային կազմակերպության հետ: Բոլոր կողմերին հորդորում ենք չքաղաքականացնել հումանիտար հարցերը, անհապաղ ներգրավվել աշխատանքի մեջ, ինչը տարածաշրջանում ստեղծված հումանիտար սուր իրավիճակում խիստ անհրաժեշտ է: Դա մեծ ներդրում կլիներ հատկապես հոգևոր-մշակութային կոթողների պահպանության, տարածաշրջանում ազգամիջյան և միջկրոնական համերաշխության հաստատման գործում»,- նշել է Զախարովան: 

Նա ասել է, որ նոյեմբերի 21-ին  Երևան և Բաքու այցելած ՌԴ միջգերատեսչական պատվիրակության քննարկումների ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել մարդասիրական օգնության և Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերը: «Մենք հույս ունենք, որ միջոցառումների այն ամբողջությունը, որը Ռուսաստանը, Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացնում է, կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- ընդգծել է Զախարովան:

«Կցանանամ առանձին անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանմանը: Մենք ողջունում ենք ԻԿԱՄՈՍ-ի, Արխիվների միջազգային խորհրդի, Թանգարանների միջազգային խորհրդի, Գրադարանների միջազգային ասոցիացիայի համատեղ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին:

Այդ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հորդորել են  հրադադարի իրագործումն ապահովող բոլոր կողմերին ապահովել հոգևոր-մշակութային, պատմական և կրոնական ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը՝ այդ թվում 1954 թ. ընդունված՝ զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի շրջանակում:

Ակնկալում ենք, որ   միջազգայնորեն ճանաչված այդ կազմակերպությունների փորձագիտական ներուժն ամբողջությամբ կներգրավվի դեպի տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության նախապատրաստման և ուղարկելու մեջ՝ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել