Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին |armtimes.com|
14:23 - 27 նոյեմբերի, 2020

Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին |armtimes.com|

armtimes.com: Բաց տեսանյութերի հիման վրա այս պահին ունենք մոտ 50-60 ռազմագերու մասին հաստատված տվյալ, որոնցից մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ  բոլոր տվյալները փոխանցում են Կարմիր Խաչին եւ ըստ անհրաժեշտության՝ նաեւ ռուսական կողմին եւ քաղաքական ղեկավարությանը։

«Մեր ներկայացրած տվյալների՝ լուսանկարների, կոնտակների, տեղանքի վերլուծությունների շնորհիվ հնարավոր է եղել նաեւ փրկել կյանքեր եւ Կարմիր Խաչը կարողացել է կապ հաստատել այդ ռազմագերիների հետ»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ Կարմիր Խաչը եւ Պաշտպանության նախարարություններին կից գործող գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովները եւս իրենք իրենցով զբաղվում են տվյալների հավաքագրմամբ։

Խոսելով քաղաքացիական գերիների մասին՝ Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ նրանց վերաբերյալ տվյալների ողջ վերլուծությունը կատարում են իրենք, քանի որ բոլորը գտնվել են Արցախում, եւ երբ ադրբեջանական կողմը ներխուժել է, հիմնականում եղել են իրենց բնակավայրերում կամ տներում․ «Մոտավոր հաշվարկով՝ ի սկզբանե կար մոտ 30 անհետ կորած, նրանց մի մասի ճակատագիրը այժմ պարզվել է․ նրանք քաղաքացիական ներկալված անձինք են, որոնց հետ Կարմիր Խաչը կապ է հաստատել, մի մասով էլ, եթե չեմ սխալվում՝ 11-ով, հաստատվել են մահվան դեպքեր, եւ նրանցից 7-ի մարմինները վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայություններն են գտել»։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ նշված 7 քաղաքացիական անձինք էլ սպանվել են եւ գրեթե բոլոր դեպքերով, եթե ոչ բոլորով, նրանց մարմնի վրա առկա են եղել խոշտանգման, խեղման հետքեր, այդ թվում՝ հետմահու․ «Այդ թվում՝ ականջներ կտրելու, աչք հանելու, գլխատման փորձեր, հետմահու դանակահարության եւ սարսափազդու մի շարք դեպքեր են արձանագրվել, փորձաքննություններ են ընթանում»։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ կան նաեւ ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութեր, որոնցում երեւում է, որ կենդանի վիճակում մարդկանց գլխատում են կամ ականջները կտրում, եւ այս բոլոր տեղեկությունները իրենք վերլուծում են, անձնանց ինքնությունները՝ պարզում, ներկայացնում՝ Կարմիր Խաչին եւ ռուսական կողմին․ «Գլխավոր պատասխանատուն եւ միակ հանցագործը այստեղ ադրբեջանական կողմն է, որը ժամանակ է ձգում գերիների, որոշ դեպքերում՝ նաեւ դիերի փոխանակման համար»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել