Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին՝ պատերազմին հատուկ կանոններով․ Նիկոլ Փաշինյանը
14:13 - 27 նոյեմբերի, 2020

Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին՝ պատերազմին հատուկ կանոններով․ Նիկոլ Փաշինյանը

Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով, ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել եւ փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին, եւ նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի զինվորին։ Այս մասին այսօրվա հեռուստաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր կարեւոր նպատակ է ձեռքբերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եթե հաջողվի՝ մշտական դարձնելը։ Այսօր կարեւոր նպատակ է ՀՀ-ի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, Լաչինի միջանցքի անխափան ու անվտանգ գործելը, Արցախի ու Հայաստանի տուժած շրջանները վերականգնելը, իսկ դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»,- նշեց նա։

Վարչապետը հայտնեց, որ այս օրերին անհետ կորածների, մեր գերեվարված զինվորների հարզատների հետ է հանդիպել, լսել նրանց պահանջներն ու բողոքները։

«Նրանք ճիշտ են, եւ մենք պետք է արագ գործենք, բայց, ցավոք, դա կախված է ոչ միայն մեզնից»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց դրանց շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում։ Նա հավաստիացրեց, որ անպայման կգտնեն լուծումներ։

«Բայց այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաեւ տրածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածշևջանի, այլեւ Հայաստանի կերպարը»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել