Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ պաշտոնական Փարիզ |hetq.am|
09:25 - 27 նոյեմբերի, 2020

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ պաշտոնական Փարիզ |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի Սենատի՝ ԼՂ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել է պահանջել ԵԱՀԿ-ից` հետ կանչել Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից։ Արձագանքելով Ադրբեջանից հնչող այս հայտարարություններին՝ պաշտոնական Փարիզը, ի դեմս պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի, որը նոյեմբերի 25-ին Սենատում մասնակցում էր բանաձեւի նախագծի քննարկմանը, եւս մեկ անգամ հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում՝ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն մեր պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծում գտնելու ուղղությամբ, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այս բանակցությունների արդյունքը չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել: Այսօր մեր առաջնահերթությունը պետք է լինի վերջին մի քանի շաբաթների հակամարտության արդյունքում տեղահանվածների անվտանգ վերադարձի ապահովումը: Պետքարտուղարը Սենատին ուղղված իր ելույթում նշեց, որ մինչ օրս ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել