Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ուղիղ |tert.am|

22:15 - 26/նոյեմբերի/2020


INFOTAGS

Արցախ․ ռազմական գործողություններ


2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Առավոտից Արցախի Հանրապետության ղեկավարությունը բնակչությանը կոչ էր արել պատրաստվել եւ պատսպարվել, դուրս չգալ փողոց, քանի որ քաղաքացիական բնակավայրերի վրա հրետակոծությունը չի դադարել։ Ադրբեջանի՝ քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու հետևանքով Արցախ ունի քաղաքացիական զոհեր՝ մեկ երեխա եւ մեկ կին։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 11-ի դրությամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի վստահեցմամբ, փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել, եւ տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում, էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։ 

Առավոտյան ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Նախարարը ներկայացրել է  սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը  սանձազերծել է հերթական սադրանքը: 

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է արել միջազգային հանրությանը՝ համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել ԱՀ հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:

ՀՀ ՄԻՊ-ը կոչ է արել միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական ագրեսիան և բռնությունը:

Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր ու վիրավորներ։  

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: ՀՀ վարչապետը զորքերին կցագրված անձնակազմերին կոչ է արել ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: 

ՀՀ կառավարություն
Դիտել նաև
  • Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ
  • Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ․ մարտերը շարունակվում են․ Շուշան Ստեփանյան
  • ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, խափանում են նրա ծրագրերը․ ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը
  • Տոնոյանը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը

Պատճենել հղումը