Բաբաջանյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետի և քաղաքական ուժերի՝ հոկտեմբերի 19-ի հանդիպումից |1lurer.am|
17:39 - 26 նոյեմբերի, 2020

Բաբաջանյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետի և քաղաքական ուժերի՝ հոկտեմբերի 19-ի հանդիպումից |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ պատմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպումից, որի ժամանակ հարց է ուղղվել վարչապետին՝ սա կապիտուլյացիա՞ է, ինչին կառավարության ղեկավարը չի հակադարձել: 

«Այդ օրը վարչապետն ասաց, որ ինքը զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հարցրել, թե ի՛նչը կարող է կանգնեցել պատերազմը: Պուտինն ասել է՝ Լավրովի պլանը: Մեր հանդիպումից հետո պիտի տեղի ունենար Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի հետ, որտեղ Փաշինյանն ուներ որոշում, որ Հայաստանը գնում է Լավրովի պլանի շուրջ բանակցությունների: Հետո միայն պարզ դարձավ, որ Ադրբեջանն այլևս չի համաձայնել կանգնեցնել պատերազմը»,- նշեց Բաբաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել