Ռուսաստանը պետք է որոշի՝ արժե՞ արդյոք գործ ունենալ ԵՄ կառույցների հետ, քանի դեռ դրանք աշխատում են այժմյան ձևով. Լավրով |tert.am|
17:33 - 26 նոյեմբերի, 2020

Ռուսաստանը պետք է որոշի՝ արժե՞ արդյոք գործ ունենալ ԵՄ կառույցների հետ, քանի դեռ դրանք աշխատում են այժմյան ձևով. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան փորձում է հասկանալ՝ արդյոք այժմ արժե համագործակցել Եվրամիության կառույցների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Մեր կողմից արդեն մտածում ենք ոչ թե այն մասին, որ գործենք սովորականի պես, թե ոչ, այլ ընդհանրապես փորձում ենք հասկանալ՝ արժե՞ արդյոք գործ ունենալ բրյուսելյան կառույցների հետ քանի դեռ դրանք այժմյան ձևով են աշխատում»,- մանրամասնել է նախարարը Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարների նիստի ժամանակ: 

Նրա խոսքով՝ այժմ Եվրամիության հետ հարաբերությունները հեշտ չեն զարգանում, ինչը կապված է ոչ համագործակցային և հաճախ «ամբողջ Եվրախորհրդի աջակցությունը ստացող ԵՄ մի շարք երկրների ոչ բարեկամական վարքագծի հետ»: 

Լավրովը նշել է, որ ԵՄ շատ երկրներ չեն կարող հրաժարվել այլ պետությունների հետ ուժեղի դիրքերից խոսելու իրենց ամբարտավան սովորությունից, ինչը թույլ չի տալիս վերականգնել փոխադարձ հարգալից, հավասար երկխոսությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել