Արցախի ինտերնետ կապուղիներից մեկը վնասված է, մյուսը Ադրբեջանի հսկողության տակ է |hetq.am|
16:50 - 26 նոյեմբերի, 2020

Արցախի ինտերնետ կապուղիներից մեկը վնասված է, մյուսը Ադրբեջանի հսկողության տակ է |hetq.am|

hetq.am: Արցախում հեռահաղորդակցության խնդրի վերաբերյալ հարցազրույց «Ղ-Տելեկոմ» ընկերության փոխտնօրեն Մխիթար Միրզոյանը։

-Պարոն Միրզոյան, ինպե՞ս է այսօր Արցախում հեռահաղորդակցության վիճակը։

-Բջջային կապը կա։ Խնդիրներ կան ինտերնետի հետ, որովհետև հիմնական գիծը Վարդենիս-Ստեփանակերտով էր, դա չկա։ Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանին։ Այս մյուս կողմով էլ, գիտեք, որ Շուշիում թեժ մարտեր են եղել, մալուխը կտրված է։ Դրա համար ինտերնետի հետ խնդիր ունենք, մալուխը պետք է վերականգնենք ու դրանից հետո կարող ենք նորմալ կապ ապահովել։ Աշխատում ենք մալուխը վերականգնենք։

-Ինչպե՞ս է ստացվում, որ Ազգային ժողովում, կառավարությունում ինտերնետ հասանելիություն կա, նորմալ է, իսկ բնակչությունը չունի ինտերնետ։

-Ոչ թե նորմալ է, այլ ինտերնետ ռադիոռելեային գծով ունենք, որը շատ սահմանափակ է։ Եթե դրանով 100 մեգաբայթ արագությամբ ինտերնետ կա, դա չի կարող բոլորին սպասարկել։ Այսինքն, տրամադրվում է այն հիմնարկներին, որոնք պետք է ապահովեն պետության նորմալ աշխատանքը։ Ոչ թե կառավորությանն է տրամադրված, այլ սոցիալական ապահովությանը, որովհետև առաջնահերթ իրենց ենք տրամադրում, որ կարողանան թոշակներ, աշխատավարձ վճարել, ֆինանսների նախարարությունն է ստանում։ Կարող են բոլորին ապահովել, բայց այդ ծավալը բնակչությանը տրամադրելով՝ իրենք ոչ մի բան չեն կարող անել, թույլ է կապը։

-Եթե Շուշիի հատվածով անցնող մալուխը վերականգնվի, ինտերնետի ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնելու է ա՞յդ կապուղու վրա, բավարա՞ր է լինելու մեկ կապուղին, թե՞ նոր կապուղու հարց պետք է լուծվի։

-Դա զանգերի տեսանկյունից բավարար է լինելու, ինտերնետն էլ։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել