Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը |armenpress.am|
14:16 - 26 նոյեմբերի, 2020

Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը:

Թունյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Պատգամավորը հիշեցրեց, որ որևէ մեկը չի ասել, թե կադրային փոփոխություններով պետք է ետ բերվեն կորսված հողերը: «Կադրային փոփոխութունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի»,-ասաց նա ու հավելեց, որ տնտեսությունն ու մնացած համակարգերը պետք է նորմալ աշխատեն:

Թունյանը նշեց, որ կոնկրետ ոլորտների հետ կապված կային կոնկրետ դժգոհություններ: «Կային նաև ոլորտներ, որոնցում ինքներս ենք գտել, որ նոր շունչ ու նոր մոտեցում է պետք: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերն ու գաղափարները»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված 6 ամիսը հենց այն ժամանակահատվածն է, որ նոր կադրային պոտենցիալով պետք է արդյունքներ ցույց տան: «Կանցնի այդ ժամանակահատվածը, կամփոփենք ու կտեսնենք, թե եղա՞ն այդ արդյունքները, այս կադրային փոփոխություններն ինչքանո՞վ էին արդյունավետ: Կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապել Արցախի հողերի խնդրի հետ, կարծում եմ, տեղին չէ»,-ասաց Թունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել