Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը
14:10 - 26 նոյեմբերի, 2020

Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը։

«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին», - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հայտարարել է Վեհափառ հայրապետը։

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը կառավարությանը Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևն ընդունեց երեկ՝ քվեների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել