Լուկաշեկոն դրական է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի գործողությունները |1lurer.am|
13:54 - 26 նոյեմբերի, 2020

Լուկաշեկոն դրական է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի գործողությունները |1lurer.am|

1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի գործողություններն ու դերակատարումը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում: Նման տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանy՝ փոխանցում է Belta-ն:

«Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Կովկասում տեղի ունեցածի համար: Կեցցե՛ք: Պարզ է, որ և՛ քննադատություն կլինի, և՛ ամեն ինչ: Սակայն, այն, որ Ռուսաստանի շնորհիվ այս մարտերն ավարտվել են, որ այնտեղ մարդիկ չեն զոհվում, և որ, թեպետ ճանապարհի սկզբին ենք գտնվում, սկսել եք Կովկասում հարաբերությունների կարգավորման երկարատև ճանապարհը, շատ դրական ու լավ նշան է: Մենք հավատարիմ ենք հենց այդ դիրքորոշմանը»,- ասել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ ի սկզբանե քաջատեղյակ էր կովկասյան տարածաշրջանի խնդիրներին և այդ թեման բազմիցս քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել