Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ռեժիմը վերացնել աստիճաբանար |armenpress.am|
13:30 - 26 նոյեմբերի, 2020

Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ռեժիմը վերացնել աստիճաբանար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը դեմ է այս պահին ռազմական դրության ամբողջական վերացմանը:

Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոխնախարարը նշեց, որ ռազմական դրության մասին որոշումը կյանքի է կոչել և գործի է դրել ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, առողջապահական և այլ իրավակարգավորումների մի ողջ համալիր, և այն պետք է վերացվի դրա որոշ դրույթների աստիճանաբար չեղարկման ձևով:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում մեկ հարց է՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել