Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ֆրանսիայի Սենատի ԼՂ ճանաչման բանաձևը |1lurer.am|
13:19 - 26 նոյեմբերի, 2020

Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ֆրանսիայի Սենատի ԼՂ ճանաչման բանաձևը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Սենատի ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կոչի բանաձևը զուրկ է առողջ բանականությունից և խնդրի կարգավորման գործում սահմանափակում է Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի որոշումն այն օրինակն է, թե, ներքաղաքական նկատառումներից ելնելով, ինչպես են անտեսվում միջազգային իրավունքի, օրինականության և արդարության ամենահիմնական սկզբունքները: Մենք ժխտում ենք որոշման մեջ Թուրքիայի հասցեին ուղղված անհիմն պնդումները»,- ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել