tert.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, այսօր Կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե որպես նորանշանակ նախարար ինչ է կարծում, կարո՞ղ էինք ավելին ստանալ պատերազմի դադարեցման փաստաթղթից և համարում է արդյոք այն ձախողված փաստաթուղթ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմը և պատերազմից հետո:

«Դա Ձեր որակումն է, ես չեմ մեկնաբանում, ես նոր եմ ստանձնել իմ պարտականությունը: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում, հիմա ամբողջ մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,– ասաց նա: Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում, նա պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Շարունակությունը՝ tert.am-ում