Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը կողմնակալ է և «կարող է գնահատվել իբրև սադրանք»
 |azatutyun.am|
10:21 - 26 նոյեմբերի, 2020

Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը կողմնակալ է և «կարող է գնահատվել իբրև սադրանք» |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «կարող է գնահատվել որպես սադրանք», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Սենատի կողմից բացարձակ կողմնակալ բանաձևի ընդունումը կարող է գնահատվել որպես սադրանք: Ըստ ամենայնի, ֆրանսահայերը լայնորեն օգտագործում են հակամարտության թեման նախընտրական նպատակներով», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Նշելով, որ բանաձևն իրավական ուժ չունի, Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է․ 

«Բայց հաշվի առնելով այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդական մանդատ, լուրջ կասկածներ է հարուցում այս երկրի չեզոքության վերաբերյալ»:

Պաշտոնական Բաքուն ֆրանսիական Սենատին խորհուրդ է տալիս «կողմնակալ որոշումներ ընդունելու փոխարեն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և առաջընթաց ապահովող գործողություններով զբաղվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել