Մահացել է Դիեգո Մարադոնան |1lurer.am|
22:46 - 25 նոյեմբերի, 2020

Մահացել է Դիեգո Մարադոնան |1lurer.am|

1lurer.am: Կյանքի 61-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան՝ տեղեկացնում են օտարերկրյա հեղինակավոր լրատվամիջոցները: Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը սրտի կանգն է՝ գրում են տեղական պարբերականները։ 

Դիեգո Մարադոնան նոյեմբերի 3-ին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր առաջ էր դուրս գրվել:

Դիեգո Մարադոնան ծնվել է 1960 թ: Ֆուտբոլի լեգենդար աստղը 1986 թ. Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Ֆուտբոլային աստղի մահվան կապակցությամբ նրա հայրենիքում՝ Արգենտինայում, եռօրյա սուգ է հայտարարված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել