Չեղարկվել է Մինսկում նախատեսված Եվրասիական տնտեսական ֆորումը |hetq.am|
22:26 - 25 նոյեմբերի, 2020

Չեղարկվել է Մինսկում նախատեսված Եվրասիական տնտեսական ֆորումը |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական ֆորումը, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին Մինսկում, չեղարկվել է։ Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։

«Այդ հարցը քննարկվում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ որոշում է ընդունվել չեղարկել 2020 թվականի դեկտեմբերի ֆորումը»,- հայտարարել է Մալկինան՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած առցանց ճեպազրույցի ժամանակ։

Հոկտեմբերին Մալկինան հայտնել էր բելառուսական կողմի նախաձեռնության՝ Մինսկում դեկտեմբերի երկրորդ կեսին Եվրասիական տնտեսական ֆորում անցկացնելու մասին։

Եվրասիական տնտեսական միությունը, որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն, գործում է 2015 թվականից։ Միությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ 2018 թվականի մայիսին Մոլդովան, դիտորդ երկրի կարգավիճակով, միացել է ԵՏՄ-ին։ Ուզբեկստանը նույնպես հայտարարել է ԵՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու ցանկության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել