Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ․ Նիկոլ Փաշինյան
21:44 - 25 նոյեմբերի, 2020

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ․ Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել