Գլխավոր շտաբը մտադիր է ռազմական դրությունը չեղարկելուց անմիջապես հետո եռամսյա վարժական հավաքներ անցկացնել |hetq.am|
20:12 - 25 նոյեմբերի, 2020

Գլխավոր շտաբը մտադիր է ռազմական դրությունը չեղարկելուց անմիջապես հետո եռամսյա վարժական հավաքներ անցկացնել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմը» չեղարկելու նախագծին: Նոյեմբերի 26-ին այս օրակարգով արտահերթ նիստ է հրավիրվել:

Քննարկմանը ներկա էր նաև զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը, որի խոսքով կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել ռազմական դրության իրավական ռեժիմը չեղարկելիս:

«Խնդիր ունենք սահմանների պահպանության հետ կապված, մեր անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած է: 44 օր մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու: Այսօրվա դրությամբ ծնողների բողոքները տեղին են, թե ինչպես է կազմակերպվելու մեր երեխաների հանգիստը, հերթափոխը»,-ասաց գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Ալբերտ Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի սահմանային շուրջ 520 կմ տարածքի պահպանության խնդիր կա, որն էլ պետք է իրականացնի զինված ուժերը:

Ըստ նրա` ռազմական դրությունը չեղարկելը շատ հեշտ է, և հասկանալի է` սպասելի հանրության համար, սակայն գլխավոր խնդիրն այն է, թե այդ դեպքում սահմաններում ծառայությունն ինչպես է կազմակերպվելու:

Նրա համոզմամբ` եթե հնարավոր է այժմ կազմակերպել զորահավաքային զորակոչ և իրականացնել սահմանների պահպանություն, ապա զինված ուժերը խնդիր չեն տեսնում ռազմական դրությունը չեղարկելու համար:

«Նախագծեր ենք նախաձեռնել, որպեսզի ռազմական դրությունը վերացնելուց հետո զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրում կազմակերպվի մեկ ամսվա ընթացքում, փուլային տաբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում որոշակի անձնակազմ պետք է ունենանք, որ կարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս և մտնում է, դրա համար մարդ պետք է ունենանք հենակետերում»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով` գլխավոր շտաբն առաջարկում է եռամսյա վարժական հավաքներ իրականացնել և կազմակերպել սահմանային ծառայությունը` մինչ զինված ուժերը կկազմավորվեն նոր կառուցվածքով և կիրականացնեն սահմանային ծառայություն: Ալբերտ Բաղդասարյանի ներկայացմամբ` շտաբի դիրքորորումն է, որ եթե չեղարկվում է ռազմական դրությունը, ապա անմիջապես ընդունվում է որոշում եռամյսա վարժական հավաքներ իրականացնելու մասին:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել