Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը |ermenihaber.am|
17:47 - 25 նոյեմբերի, 2020

Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հանդիպման ընթացքում Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց երրորդ կողմի հնարավոր հարձակման դեպքում: 
 
Կողմերն ընդունել են նաև համատեղ հայտարարություն, որում դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան  իրավունքների խախտումները, ինչպես նաև նրա ագրեսիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում ու Հարավային Կովկասում։
 
Թուրքական աղբյուրները նշում են, որ այս համաձայնագիրը Թուրքիայի դեմ  է ուղղված։ 
 
Հաղորդում է, որ ԱՄԷ-ն ավելի վաղ աջակցություն էր ցուցաբերել Ֆրանսիային թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների կոնտեքստում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել