Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին
16:39 - 25 նոյեմբերի, 2020

Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Փարաջանովի թանգարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ցավակցություն է հղել նրա ընտանիքին և հարազատներին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Զավեն Սարգսյանն արվեստի մարդ էր իր էությամբ։ Լուսանկարչությունն ուղիղ ճանապարհով նրան ներքաշեց արվեստի աշխարհ, որտեղ նա բախտ ունեցավ մտերմանալ նաև աշխարհահռչակ Փարաջանովի հետ՝ անմահացնելով հանճարի կյանքի ու գործունեության անկրկնելի պահերը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող մշակույթի օջախներից է, հայ մշակույթի, այդ թվում՝ Փարաջանովի բազմազան ժառանգության հանրահռչակման կարևոր օղակներից մեկը։ Եվ դա շնորհիվ ինչպես տաղանդավոր ռեժիսորի անձի, այնպես էլ նրա

ժառանգության անխոնջ պահապանի՝ Զավեն Սարգսյանի ջանքերի ու նվիրվածության»,-մասնավորապես ասվում է նախագահի ցավակցական խոսքում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել