Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը |azatutyun.am|
16:06 - 25 նոյեմբերի, 2020

Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խորհրդարանում։

«Մենք մեծ ներդրում ունեցանք անարդարության վերացման գործում, որ տիրում էր Ադրբեջանում 30 տարի», - պնդել է Էրդողանը, ընդգծելով՝ Անկարան շարունակելու է ջանքերն այս ուղղությամբ։

«Ես երեկ քննարկել եմ [հրադադարի պահպանման] հարցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մենք համատեղ դա կարող ենք երաշխավորել, բայց նաև հնարավորություն ունենք բարելավել այդ գործընթացը», - ասել է Թուրքիայի նախագահը՝ մանրամասնելով․ - «Եթե ներգրավենք նաև տարածաշրջանային չորրորդ կամ հինգերորդ երկիրը, կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել»։ Թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, Էրդողանը չի հստակեցրել։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահի այս հայտարարությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել