Երևանից մինչև Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտություն կա, բայց հիմա ամբողջը փլված է. Գեղամ Մանուկյան |tert.am|
13:05 - 25 նոյեմբերի, 2020

Երևանից մինչև Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտություն կա, բայց հիմա ամբողջը փլված է. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Երևանից մինչև Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտություն կա, բայց հիմա ամբողջը փլված է և պետք է շատ արագ այդ փլուզումը կանգնեցնել: Այս մասին ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որն արդեն երրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ հացադուլ է հայտարարել:

«Արցախի խորհրդարանի 17 պատգամավոր էլ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որը չես հասկանում, թե ինչու է եկել «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության հետ հանդիպել, անհասկանալի էր՝ Մոսկվա գնաց, եկավ, թե չգնաց, եկավ, նաև այնտեղ գործող պետական պաշտոնյաների թևերը քշտելու և աշխատելու անհրաժեշտությունը կար, թեև տեղեկանում ես, որ որոշները Երևանում են»,- ասաց նա:

Մանուկյանը հավելեց, որ իրեն լավ է զգում, որևէ փոփոխություն չկա:

Անդրադառնալով հարցին, թե այսօր եռակողմ հայտարարության կետերն են կյանքի կոչվում նաև Քարվաճառի մասով, Մանուկյանն ասաց, որ դա հարցազրույցով մեկնաբանելու չէ: Նա պատմեց, որ երեկ իրեն է զանգել ընկերներից մեկը, որը վերջին 2.5 տարին Նիկոլ Փաշինյանի կողմնակից էր, և ով տարիներ շարունակ ազատագրված տարածքներում դպրոց, մանկապարտեզ էր կառուցում: «Մի խոսքով՝ նվիրյալ հայորդի, որն արտասահմանից հայրենիք է տեղափոխվել և արցունքն աչքերին, լացելով հեռախոսով պատմում էր, որ ինքն իր ձեռքով իր կառուցած դպրոցն է քանդել Քարվաճառում: Բառերով չեմ կարող ասել այն ամենը, ինչ որ կա, ինչ զգում եմ»,- նշեց նա և հավելեց.

«Ով արեց սա, գետինը պետք է մտնի, քաղաքական առումով պետք է հրաժարական տա, բայց մարդկային առումով գետինը պետք է մտնի, պոռոտախոսները պոռոտախոսությամբ 2.5, տարի մեծ-մեծ խոսելով, բերեցին հասցրին այստեղ, ուղղակի չեմ էլ կարող բառեր գտնել»:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել