hetq.am: Թուրքիան Աֆրինում բացել է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել ցանկացողների գրանցման գրասենյակներ։ Այդ մասին գրում է Afrinpost-ը։ Դրանք հիմնականում այն գրոհայինների ընտանիքների համար են, որոնք շարունակում են գտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ առաջին գրասենյակը տեղակայված է Աֆրինի հին հատվածում, People Credit Bank-ի շենքում, որտեղ գտնվում է նաև թուրքական հետախուզության կենտրոնակայանը։ Երկրորդ գրասենյակը գտնվում է քաղաքի նոր հատվածում՝ նախկին «Ronahi Press» լրատվամիջոցի տարածքում, որը նույնպես թուրքական հետախուզության կենտրոնակայաններից մեկն է։

Sky News Arabia-ն էլ գրում է, որ Թուրքիայի կառավարությունը արաբ և թուրքմեն տասնյակ ընտանիքներ է մտադիր տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

Շարունակությունը՝ hetq.am-ում